«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտոնական Թբիլիսին մերժել է Սերգեյ Մինասյանի ագրեմանի տրամադրումը:

Ի դեպ, «Ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը եւս հայտնել էր, որ վրացական կողմն արդեն մերժել է: «Վրացական կողմը ձգձգեց  Սերգեյ Մինասյանին ագրեմանի տրամադրումը, ինչքան որ ես տեղեկացված եմ՝ արդեն մերժել է: Ամեն պետություն իր իրավունքի շրջանակներում է դիտարկում ագրեմանի տրամադրումը, եւ այստեղ մենք կարող ենք հետագայում հետեւություններ եւ եզրակացություններ անել»,-շեշտել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում