«Առավոտ» թերթը գրում է. ««ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ օրերս կայացած հանդիպումից հետո, հաշվի առնելով ՀՀ նախագահ եւ Ադրբեջանի նախագահի ելույթները ՄԱԿ-ում, տպավորություն է, որ Արցախյան հակամարտության բանակցությունների նոր էջ է սկսվում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը։

«Որոշակի շեշտադրումներ են փոխվել, դա պայմանավորված է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջազգային վարկանիշի անկմամբ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանի ներուժն է նվազել։ Այլապես Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնում այդքան կանգ չէր առնի իրենց սպորտային հաջողությունների վրա...»,-հավելեց Գագիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ասվածն ամենեւին չի վկայում, թե այդ նոր էջն արդյունքներ կտա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում