«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առողջացման, ռեստարտի ծրագիր է մշակել՝ մաքրվել օդիոզ ֆիգուրներից։ Նա ընտրել է ՀՀԿ հնարավորինս չվարկաբեկված եւ ինտելեկտուալ 3 դեմք՝ Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան, որոնք պետք է իրականացնեն ռեստարտը եւ որոնք ընդունելի են Արեւմուտքում։

Իսկ ԱՄՆ իշխանությունը, ըստ լուրերի, անգամ ողջունում է այս «ռեստավրացիան»։ Սերժ Սարգսյանը պարբերաբար հանդիպում է քաղաքական ընդլայնված կազմի կամ «առողջացման ծրագիր մշակող եռյակի» հետ, քննարկում, թե ինչպես վերականգնել ՀՀԿ-ի հեղինակությունը եւ չպարտվել ընտրություններում։ ՀՀԿ-ից չհերքեցին, որ նման պրոցես կա։ Նրանք կարծում են, որ ընտրություններին պետք է մասնակցել թեկուզ 10-15 հոգանոց, բայց «մաքուր» ցուցակով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում