«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը՝ չարորակ նորագոյացությունների վիրահատությունները քաղաքացիների համար բացարձակ անվճար իրականացնելու մասին, միանգամից դրական արձագանք ստացավ: Եթե հաշվի առնենք այդ հիվանդությամբ տառապողների թիվը, ապա իսկապես նման նախաձեռնությունը մեզանում խիստ անհրաժեշտ է:

Միայն թե այս ծրագիրը լիարժեք ներդնելու մեխանիզմներն ամբողջությամբ չեն հստակեցվել, ու կան որոշակի ռիսկեր: Քաղցկեղի վիրահատությունը անվճար կլինի այն հիվանդանոցներում, որոնք կստորագրեն պայմանագիրը նախարարության հետ: Եւ այս դեպքում տվյալ ԲԿ-ն չի կարողանա վճարովի հիմունքներով քաղցկեղային հիվանդությունների դեպքում վիրահատություններ անել:

Այսօր ոչ բոլոր բժիշկներն են պատրաստ պետության սահմանած ավելի ցածր վճարով վիրահատություններ անել: Արդյունքում այդ հիվանդանոցները կարող են զրկվել փորձառու վիրաբույժներից, քանի որ նրանք հանուն փողի կգերադասեն այն բուժհաստատություններում աշխատել, որտեղ քաղցկեղի վիրահատությունը կլինի վճարովի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում