«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Այս տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նշենք, որ Վարդան Արամյանը ՀՀ ֆինանսների նախարար էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 20-ին, ի թիվս այլ նախարարների, իր պաշտոնը նա լքեց հեղափոխությունից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում