«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է աշխատակիցներին արձակուրդ չգնալ: Պատճառն այն է, որ նախարարությունը շատ շուտով վերածվելու է, այսպես ասած, գերնախարարության՝ ընդգրկելով եւս մի քանի ոլորտ, ուստի՝ դեռ հայտնի չէ՝ ով կմնա, ով՝ կլքի աշխատանքը:

Հետեւաբար, բոլորից պահանջել են՝ հանգիստ նստել տեղները, մինչեւ հասկանան, ի վերջո, ինչպես են դուրս գալու իրենց իսկ ձեռքով «եփած ճաշից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում