«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որոշումները զինված ուժերի պաշտոնատար անձինք վիճարկում են դատարանում՝ դատի տալով ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 8-ին Հովհաննես Պողոսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Արտակ Դավթյանի՝ 2019 թ. մայիսի 8-ին կայացրած հրամանը անվավեր ճանաչելու և հայցվոր Հովհաննես Պողոսյանին իր նախկին պաշտոնում վերականգնելու:

Ասել է թե՝ ԶՈւ աշխատակիցները բանավոր կերպով չեն կարողանում իրենց խնդիրները լուծել Արտակ Դավթյանի հետ և դատարանի միջոցով են փորձում վերադառնալ համակարգ՝ իրենց նախկին պաշտոններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում