«Ժամանակ» թերթը գրում է. «Ամուլսարի հանքավայրում անձնական հեհտաքրքրություններ ունեն նաեւ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնք ժամանակին գնել են «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսեր՝ դառնալով հանքի շահագործման շահառուներ:

Մեր տեղեկություններով՝ «Լիդիանի» բաժնետոմսեր գնելու առաջարկ է արվել նաեւ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին, սակայն վերջինս հրաժարվել է այդ կասկածելի նախագծին մաս կազմելուց:

Այնպես որ, «Լիդիանը» ոչ միայն եւ ոչ այնքան օտարերկրյա կապիտալ է, այլ նաեւ նախկին իշխանական կապիտալ, եւ հանքի շահագործման հետեւում կանգնած են նաեւ նախկին իշխանության որոշ կարկառուն ներկայացուցիչներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում