«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս սեպտեմբերին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ հոկտեմբերին կձեւավորվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Հոկտեմբերն անցել է, բայց հանձնաժողովը դեռ ձեւավորված չէ, իսկ համաձայն օրենքի՝ պետք է ձեւավորված լինի մինչեւ նոյեմբերի 30-ը։ Օրերս իշխող ուժին հավաքել են եւ ներկայացրել, որ սույն հանձնաժողովի իրենց թեկնածուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի խորհրդի քարտուղար Էդգար Շաթիրյանն է։

Հիշեցնենք, որ նոր կառույցը կփոխարինի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Հանձնաժողովը կունենա 5 անդամ, մեկական անդամ առաջադրելու իրավունք ունեն կառավարությունը, ԱԺ կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները, Բարձրագույն դատական խորհուրդը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում