«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Փաշինյանի տրամաբանությամբ՝ արդեն «ժողովուրդ» չէ նաեւ ԱԱԾ-ն, քանի որ այս կառույցի վրա նա այլեւս վերահսկողություն չունի։ Այս պահին միակ իրավապահ կառույցը, որը Փաշինյանին մասնակիորեն ենթարկվում է, ոստիկանությունն է, քանի որ ոստիկանապետ նրա ընկերը դեռ չի «մերժել» Փաշինյանին, սակայն այստեղ էլ դժգոհությունը գնալով աճում է։

Իսկ ԱԱԾ-ն, ասում են, վաղուց ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել։ Այնտեղ Փաշինյանին համարում են ժամանակի վրա խաղացող բախտախնդիր, որը երկիրը տանում է դեպի անդունդ։ Դրան զուգահեռ, ազգային անվտանգությունում այս օրերին ուշագրավ խմորումներ են ընթանում, որոնք առաջիկայում կարող են բեկումնային լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում