Իշխանությունը համաներում կհայտարարի 44-օրյա պատերազմի ընթացքում միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ արդեն դատապարտված անձանց նկատմամբ։ Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել, ակնկալվում է համաներումն իրականացնել մինչեւ սեպտեմբերի 26-ը՝ պատերազմի մեկ տարին լրանալը։

Համաձայն նախագծի՝ համաներման տակ կընկնեն անձինք, ովքեր «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց նկատմամբ, ովքեր 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչեւ ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը՝ 2021 թ․ մարտի 24-ը, կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։