Սյունիքի մարզպետ եւ խոշոր հանքատեր Սուրեն Խաչատրյանից տուժած գործարարուհի Սիլվա Համբարձումյանը, որը բողոքարկել է իրեն ապտակելու գործը կարճելու դատախազության որոշումը, օրերս Իրանում նոր հանք է բացել՝ 70 աշխատատեղով: « Սիլվա Համբարձումյանի հանքը գտնվում է Շիրազ քաղաքի մերձակայքում։ Երեկ մեր թղթակցի հետ զրույցում գործարարուհին ասել է, որ Սյունիքի մարզպետն այդպես էլ չի փորձել իր հետ հանդիպել դեպքից հետո, իսկ իր` հանքի կորած գործիքի հետ կապված, որը նրա հայտարարությամբ տարել է Սուրեն Խաչատրյանը, նորություն չկա, գործը շարունակվում է։ «Վերջը էդ գործով դիմելու եմ Եվրադատարան՝ էս երկիրը լրիվ խայտառակ լինի», - մեր թղթակցին ասել է Համբարձումյանը»,-գրում է «Հրապարակ»-ը։