Թերթը գրում է, որ Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը նախընտրական հետազոտություն է իրականացրել Երեւան քաղաքի եւ մարզերի ընտրելու իրավունք ունեցող 1200 բնակչի շրջանում: 

Հարցումն առանձնահատուկ է իր ձեւաչափով, քանի որ չափվել է այս կամ այն կուսակցության վերաբերյալ` զգայական ընկալման, գործունեության գնահատման եւ առաջիկա ընտրություններին նախապատվությունը տալու հանրային ընկալումը:

Առաջին հարցի ձեւաչափում` ՀՀԿ-ն առավելագույն 100 միավորից ստացել է 65, ԲՀԿ-ն` 52, ՀՅԴ-ն` 28, ՕԵԿ-ը` 20, «Ժառանգությունը»` 44, «Ժողովրդական կուսակցությունը»` 3, ՀԱԿ-ը` 51 միավոր: Գործունեության գնահատականի մասով` ՀՀԿ-ն 10 առավելագույն միավորից ստացել է` 6 միավոր, ԲՀԿ-ն` 3, ՀՅԴ-ն` 1, ՕԵԿ-ը` 1, «Ժառանգությունը»` 3, «Ժողովրդական կուսակցությունը»` 1, ՀԱԿ-ը` 3 միավոր:

«Եթե ընտրություններն անցկացվեին հարցման ժամանակ «ձեր ձայնը ում կտայիք» հարցին հարցվողների 34 տոկոսը պատասխանել է` ՀՀԿ-ին, 21 տոկոսը` ԲՀԿ-ին, 3 տոկոսը` ՀՅԴ-ին, 2 տոկոսը` ՕԵԿ-ին, 7 տոկոսը` «Ժառանգությանը» եւ 13 տոկոսը` ՀԱԿ-ին, «Ժողովրդական կուսակցությունը»` 0 տոկոս եւ 20 տոկոսը` չի կողմնորոշվել: