«Հիմարություն»,- ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում այսպես գնահատեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի այնհայտարարությունը, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն իրար հետ գործարք են կնքել՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության շուրջ:

«Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ԲՀԿ-ն ասել է՝ դու սառեցնում ու քնեցնում ես «Սիվիլիթասի» գործը, ես քնեցնում եմ արտահերթ նստաշրջանի ստորագրահավաքն ու ձախողում այն:

Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ «Սիվիլիթասի» գործը առաջ չի գնում, դա կապ ունի՞ Ձեր կարծիքով արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը ձախողելու հետ եւ ինչքանո՞վ է հավանական այդ գործարքը՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես իսկապես դա ուղղակի հիմարություն եմ համարում, չի կարող նման բան լինել: Ես չգիտեմ զուգադիպել է, թե չէ, բայց ես ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում»: