«Առավոտը» գրում է, որ մոտ 10 օր առաջ գողերը մտել են Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Բեգլարյանի բնակարան, գողացել 700 հազար դրամ եւ 1,2 միլիոն դրամի ոսկե զարդեր:

Չամուսնացած, շուրջ 40 տարեկան  Ս. Բեգլարյանը  բազմաբնակարան շենքում ապրում է իր մոր հետ: Հավանաբար գողերն իմացել են, որ ընտանիքն այդ օրը բանկից 500 հազար վարկ է ստացել:

Վերջերս  Իջեւան քաղաքում բնակարանային գողություններն ավելացել են, նման  5-6  դեպք  է կատարվել: Ոստիկանությունը միջոցներ է  ձեռնարկում դրանք բացահայտելու ուղղությամբ: