Skype-ը թույլատրել է գաղտնալսումը դատական մարմինների որոշմամբ: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը:

«Համացանցի ակտիվիստների համար մի նոր պատուհաս դարձած այս երեւույթի մասին «Իրավունքը» զրուցեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանի հետ.

-Ամերիկացիները իրականում այդ հնարավորությունը վաղուց ունեին: Դեռ 2008-ին հայտնի դարձավ որ Skype-ի մեջ կա տեղադրված գաղտնալսումների համար ենթածրագիր: Հիմա խոսքը գնում է կարծես թե նրա մասին, որ դատական մարմինների որոշմամբ այս հնարավորությունը կրվի բոլոր երկրների իրավապահներին:

Իսկ համացանցում ինչ՞ից կարելի է օգտվել, որպեսզի զերծ մնանք գաղտնասումներից:

-Ասեմ, որ նույնիսկ Ֆեյսբուքն իր հերթին խոստովանեց վերջերս, որ կարդում է նամակագրությունները: Պաշտոնապես պատճառը մեկն է` մանկապիղծներին բացահայտելը: Բայց, այսօրվա դրությամբ դեռեւս նման սկանդալների մեջ չեն  ընկել Google Hangout ծրագրերը, որոնք տալիս են նմանատիպ հնարավորություններ:

-Իսկ Skype-ում գաղտնալսումներից փրկություն չկա՞:

-Դե, իրականում, կան ծրագրեր, որոնք գրավոր շփումը չեն թույլ տալիս վերծանել: Բայց, իհարկե, դա պետք է երկու կողմն էլ օգտագործի: Կա այդպիսի կլիենտ` Pidgin, բաց կոդով գրված, դա պետք է դրվի, վրայից ավելացվի կրիպտոհամակարգ-OTR (www.pdgin.im, www.cypherpunks.ca/otr)»,- գրում է «Իրավունքը»: