«Հրապարակը» գրում է, որ ընտրությունների շրջանում ԲՀԿ ցուցակից դուրս մնացած անձանց եւ մասնավորապես նախկին նախարարներին կուսակցության առաջնորդն ասել էր` սպասեք, ամեն ինչ լավ կլինի:

«Մենք հետաքրքրվեցինք, թե նրանք ինչ սպասելիքներ ունեն, եւ ինչ ժամկետների մասին է խոսքը: Նրանցից մեկն ասաց, որ իրենց մոտ 7-8 ամսվա մասին է ասվել, եւ, իրենց հաշվարկներով, այդ ժամկետը համընկնում է նախագահական ընտրությունների հետ:

Չգիտեն՝ ընտրություններից առա՞ջ է իրենց հարցը լուծվելու, թե՞ հետո, բայց վստահ են, որ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ կոնկրետ պայմանավորվածություն կա, եւ պատրաստ են հոժարակամ սպասել այդ ժամկետին»: