Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանին պատերազմ հայտարարելու մտադրություն Սերժ Սարգսյանը միշտ է ունեցել: Նրա մերձավոր շրջապատը 2008–ին նախագահական ընտրություններից հետո զգուշացրել է վերջինիս «հնարավոր» հետեւանքների մասին եւ խորհուրդ տվել «գիծ քաշել ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի հետ», որպեսզի հետագայում ավելի բարդ իրավիճակներ չլինեն, սակայն Սերժ Սարգսյանը հարցը տարել է բարոյական դաշտ, թե՝ ինձ սատարել են, ճիշտ չի լինի: 2012-ի գարնանը նա նեղ «կրուգում» մտմտացել է՝ ի՞նչ անի, գիծը չքաշի՞ պրծնի: Խորհուրդ չեն տվել՝ Աժ ընտրություններին մնալիս է եղել 2 ամիս:

«Պատասխանն այդքան «տարողունակ» եղավ, որովհետեւ համբերության բաժակը լցվել էր, որոշեց, որ միանգամից դատարկելն ամենաճիշտն է, ինչ կլինի՝ սպասենք»,-ասաց ՀՀԿ-ական մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ