Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է սրբագրել իր նախորդին՝ Տիգրան Սարգսյանին, եւ ոչ աշխատանքային դարձած մեռելոցները հանել: Բանն այն է, որ ամբողջ տարվա համար մեռելոցների հետ կապված որոշումն ընդունվում է դեկտեմբերին, կառավարության նիստում, սակայն 2014թ. դեկտեմբերին այդ որոշումը չընդունվեց: Ենթադրվում է, որ այս տարի մեռելոցները ոչ աշխատանքային չեն լինի:

Ապրիլի 5-ին հայ հասարակությունը կնշի Սուրբ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, որին հաջորդած երկուշաբթի օրը մեռելոց է, թերեւս՝ աշխատանքային:

Նշենք, որ մեռելոցները ոչ աշխատանքային դարձնելը նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունն էր: Առաջին անգամ մեռելոցը ոչ աշխատանքային հայտարարվեց 2008 թվականի հունիսի 16-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ