Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտագաղթը լայն թափ կստանա: Երեկ ԱԺ-ում հրապարակվեց Մուշեղ Պետոյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմումը: Մեր տեղեկություններվ, առաջիկայում խմբակցությունից դուրս կգան նաեւ պատգամավորներ Ռուստամ Գասպարյանը, Մարտուն Գրիգորյանը, Արշակ Մխիթարյանը:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փոփոխությունը եւ կուսակցությունն ամբողջովին իշխանության կողմից վերահսկվելը հիասթափեցրել է արմատական թեւի ներկայացուցիչներին, այնպես որ, առաջիկայում նրանք եւս կհեռանան ԲՀԿ-ից: Մտերիիմների շրջանում նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը եւս հայտարարել է մանդատը վայր դնելու եւ ԲՀԿ-ից հեռանալու ցանկության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ