Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Իրականում Հայաստանում չի եղել, չկա եւ չի լինելու բռնապետական ռեժիմ՝ այդպիսի ռեսուրսներ մեր երկիրը չունի: Նման ռեժիմի հիմքը, որպես կանոն, օգտակար հանածոների հիման վրա հիմնված տնտեսությունն է կամ՝ զավթողական քաղաքականությունը: Չկա եւ չի լինի միակուսակցական կամ միաբեւեռ՝ «ընդդիմությունից զուրկ» խորհրդարան, չի լինելու համընդհանուր գրաքննություն, չի լինելու քաղաքական հավաքների արգելք, չեն լինելու «առաջնորդի» ցիկոլպիկ արձաններ եւ այլն: Եկեք մոռանանք Հայաստանում բռնապետության հնարավորության մասին:

Մեր իրական խնդիրները գուցե ավելի ծանր են, ավելի «վնասակար են», քան բռնապետության դեպքում, բայց՝ այլ են: Դրանք հիմնականում երեքն են:

1) Հայաստանում չկան իշխանությունը փոխելու իրավական մեխանիզմներ (պալատական հեղաշրջումները հաշիվ չեն):

2/ Հայաստանում հարստությունը պատկանում է մի քանի ընտանիքի, եւ այդ ընտանիքները կապված են բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ:

3) Հայաստանում չկա անկախ դատական համակարզ, եւ, հետեւաբար, քաղաքացիները պաշտպանված չեն ոչ մի ապօրինությունից:

Սրանք, իհարկե, ավտորիտար հասարակարգի հատկանիշներ են՝ հասարակարգ, որը այս կամ այն ձեւով գոյություն ունի նախկին խորհրդային, ինչպես նաեւ Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի ամենեեւին ոչ բռնապետական երկրներում: Այդ համակարգն, անշուշտ, խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը, ավելացնում է աղքատ բնակիչների թիվը, մեծացնում է վիհը հարուստների եւ աղբատների միջեւ: 

Այդ համակարգից ազատվելու համար պետք են ոչ թե բնակիչներ, այլ քաղաքացիներ, որոնք նոր-նոր են ի հայտ գալիս մեր երիտասարդների մեջ: Ցանկալի է նաեւ, որ իրավիճակին ճիշտ ախտորոշում տրվի, եւ մենք հստակ գիտակցենք, թե որտեղ ենք գտնվում»: 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ