Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Վաշինգթոնում հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, եթե թուրքական կողմը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները:

«ՉԻ» - Խնդիրն այն չէ, որ Էդվարդ Նալբանդյանի թշերը կարող են նոր փորձությունների ենթարկվել: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ հայ-թուրքական արձանագրություններում արդեն իսկ նախապայմաններ կան (օրինակ՝ պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը): Խնդիրն այն է, որ դաշնակները հերթական անգամ անհարմար դրության մեջ հայտնվեցին:

Հիմա փաստորեն թուրքական կողմի որոշումից է կախված՝ Դաշնակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմո՞ւմ է, թե ոչ: Որովհետեւ եթե թուրքերը վավերացնեն արձանագրությունները, դաշնակները ստիպված կլինեն հրաժարվել նախարարական պորտֆելներից, մարզպետական աթոռներից եւ այն ամենից, ինչը մի բառով կոչվում է «կերակրատաշտ»:

Մի խոսքով՝ ժամանակն է, որ Դաշնակցությունը մի հանրահավաք էլ Անկարայում կազմակերպի՝ Էրդողանի նստավայրի դիմաց ու վանկարկի՝ «Նախագահ, մի' զիջիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ