Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր վստահությունը վայելող մի քանի մտերիմների հետ զրույցում ներկայացրել է հետագա ծրագրերը. այն է` ինքը դառնալու է ՀՀ վարչապետ:

Բայց մինչ այդ Սարգսյանն ասել էր, թե սահմանադրական հանրաքվեից հետո իրենք ակտիվորեն պետք է պատրաստվեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Սերժ Սարգսյանը պնդել է, որ պետք է ամեն կերպ ԱԺ-ում մեծամասնություն ստանան: Իսկ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, երբ կավարտվի իր պաշտոնավարման ժամկետը, ըստ ՀՀԿ առաջնորդի ծրագրի՝ ինքը կհայտարարի հանգստի մեկնելու մասին:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ընթացքում ՀՀԿ-ականները կնախաձեռնեն Սերժ Սարգսյանին «ազգովի խնդրելու» գործընթացը, որպեսզի նա ակտիվ քաղաքականությունից չհեռանա եւ ստանձնի վարչապետի պաշտոնը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանն իր ապագա ծրագրերը ներկայացնելիս չի ասել, թե ում է վստահելու ապագա ԱԺ նախագահի պաշտոնը»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ