Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե քաղաքական «վերադասավորումներին» ընթանում են ոչ միայն կուսակցությունների մակարդակում, այլեւ համատիրությունների: Հայտնի է, որ ընտրություններն «սկսվում» են համատիրություններից, եւ բոլոր համատիրությունների նախագահները ՀՀԿ-ականներ են:

«Նախընտրական» այս պայքարին սկսել է մասնակցել նաեւ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»՝ սկսելով Ծարավ Աղբյուրի ԵՊՀ-ական դասախոսների շենքից (ի դեպ, կառուցվել է Սերժ Սարգսյանի հովանու ներքո), եւ այդ հարցում ընդդիմադիրներին գործուն աջակցություն է ցուցաբերում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «սիրելի»՝ անձնական տվյալների պաշտպանության վարչության պետ Շուշան Դոյդոյանը: Սա առաջացրել է դասախոսների տարակուսանքը, վերջիններս շվարած են՝ ի՞նչ անեն, մասնակցե՞ն ընդդեմ ՀՀԿ-ականի կազմակերպված ստորագրահավաքին, թե՞ պաշտպանեն ՀՀԿ-ի շահերը:

Նրանք դեռ չեն մոռացել սահմանադրական փոփոխությունների փաթեթի նկատմամբ ֆիզֆակի ըմբոստության «հետեւանքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ