Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Բավական հետաքրքիր տարր է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Նախ՝ ԱԳՆ խոսնակ տիկին Զախարովան նշեց, որ այդ իրադարձությունները ինչ-որ ձեւով խանգարում են ղարաբաղյան բանակցություններին, այնուհետեւ երեկ ԱԳՆ-ն մեկնաբանություն հրապարակեց, թե ԵՄ-ն «տեղը տեղին» չի դատապարտել Երեւանում ոստիկանական գնդի գրավումը:

Ճիշտն ասած, այդ առիթով իմ մեջ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ձեզ հուզում, թե ինչպես է միջազգային կառույցը գնահատում մեկ այլ պետության մեջ ծավալվող իրադարձությունները: Կենտրոնացեք Ադրբեջանին զենք ծախելու եւ Ղարաբաղյան հարցում նրա շահերը ներկայացնելու վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ