Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ավտոմեքենաների ռուսական շուկան տարեսկիզբին դարձյալ կորցրել է հետաքրքրությունը հայաստանյան ներմուծողների շրջանում։ Անգամ ավելացված արժեքի հարկի վերացումը չի նպաստել ներկրումների ակտիվացմանը։

Ինչպես հայտնի է, մարտից ԵՏՄ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից բերվող տրանսպորտային միջոցների համար դադարեց գանձվել ԱԱՀ։ Թվում է, թե դա կհանգեցնի այս շուկայից ներմուծվող ավտոմեքենաների ավելացմանը։ Սակայն դրանք ոչ միայն չեն ավելացել, այլեւ կտրուկ նվազել են։

Համաձայն մաքսային ծառայության հրապարակած տվյալների այս տարվա առաջին կեսին Ռուսաստանից Հայաստան է ներկրվել ընդամենը 265 տրանսպորտային միջոց։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը մի քանի անգամ շատ էր։ 2015թ. առաջին կեսին Ռուսաստանից ներմուծվել Էր 1735 ավտոմեքենա։ Այլ կերպ ասած, ավելի բարենպաստ պայմաններում ներկրումները պակասել են 6,5 անգամ։

Դա նշանակում է, որ ավտոմեքենաների ռուսական շուկան այս տարի այնքան էլ նպաստավոր չէ հայաստանյան ներմուծողների համար։ Մի բան, որ պայմանավորված է առաջին հերթին արժութային շուկայի որոշակի կայունացման գործոնով։ Թեեւ ռուսական ռուբլին պահպանում է նավթի գներով պայմանավորված տատանողականությունը, այնուհանդերձ երկարաժամկետ հատվածում այն հիմնականում դադարել է արժեզրկվել։ Դրա հետ կապված՝ որոշ չափով ճշգրտվել են նաեւ գները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ