Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ավտոպատահար խորհրդարանում. ավելի ճիշտ, պատահարը տեղի է ունեցել հայրենի խորհրդարանի հին եւ նոր մասնաշենքերի միջակայքում։

Երեկ, հետմիջօրեին, նշված վայրում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փորձել է անձամբ վարել ծառայողական «Տոյոտա Քեմրին»։ Դատելով ամենից, Նաիրա Զոհրաբյանը մեքենա վարելու փոքրիկ դաս է վերցրել իր վարորդից, բայց թերեւս շատ սկսնակ վարորդների նման, շփոթել Է «գազի» ու «արգելակման» ոտնակները։

Մեր ունեցած տեղեկություններով, մեքենան կորցրել է կառավարումն ու հայտնվելով կանաչապատ տարածքում, բախվել Է եղեւնիներից մեկին։ Բարեբախտաբար պատգամավորն ու իր վարորդը չեն տուժել։ Ավտոմեքենան, իհարկե, վնասվել է, ու եղեւնին էլ է բավականին ծռվել։

Ինչպես ասվում է նման դեպքերում, «ինչ լինում է՝ թիթեղին թող լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ