Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 20-ից ողջ երկրում կմեկնարկի անալոգային հեռուստատեսային հեռարձակման անջատման գործընթացը, եւ այնուհետ կանցնենք թվային հեռուստահեռարձակման։ Հայտարարվում է, թե այս գործընթացի նպատակը շատ ավելի որակյալ եւ միջազգային չափանիշներին համապատասխանող հեռուստահեռարձակում ունենալն է։

Սակայն պարզվում է, որ հատկապես ապակոդավորող սարքերից օգտվող քաղաքացիները գոհ չեն հեռարձակման որակից։ Համենայն դեպս վերջերս մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիները բողոքում էին, թե ցանկացած հեռուստաալիքով որեւէ հաղորդում դիտելիս այն պարբերաբար «կախվում» է, այսինքն՝հեռուստացույցը չի որսում պատկերային եւ ձայնային ազդակները։

Բացի դրանից, նրանց հավաստմամբ, այժմ հեռուստաալիքները շատ ավելի անորակ են հեռարձակվում՝ երբեմն ոչ հստակ պատկերներով։ Ի դեպ, զանգահարողներից ոմանք անգամ ասացին, որ ստիպված են եղել անջատել ապակոդավորող սարքը եւ վերադառնալ հեռարձակման անալոգային տարբերակին, քանի դեռ հնարավոր է դրանից օգտվել։

Մենք փորձեցինք տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանից ճշտել, թե ի՞նչ պատճառներով կարող է թվային հեռուստահեռարձակումը պատշաճ որակի չլինել։ 

Նրա հավաստմամբ՝ դա կարող է ալեհավաքի կամ ապակոդավորող սարքի, հետեւաբար՝ ազդակները վատ որսալու խնդիր լինել, քանի որ ընդհանուր աշտարակից հեռարձակումը պատշաճ որակով է իրականացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ