Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ ինձ մեկն ասում է՝ շատ չե՞ս հիանում Կարեն Կարապետյանի կառավարությամբ։ Միանգամից ասեմ, որ ոչ մի կառավարություն, ոչ մի չինովնիկ եւ ոչ մի իշխանավոր չի կարող արժանանալ իմ ոչ իմ, ոչ էլ որեւէ մեկի հիացմունից։ Եվ այդպես է ոչ միայն մեր, այլեւ աշխարհի գրեթե բոլոր երկրներում․ Կորեայում իրենց առաջնորդով գուցե հիանում են, բայց պարզ է , որ «իրավիճակի փոփոխությունից» հետո նույն այդ հիացողները կփշրեն իրենց կուռքի արձանները այնպիսի փոքր կտորների, որ դրանք նույնիսկ որպես մետաղի ջարդոն հնարավոր չի լինի հանձնել։

Մի խոսքով՝ որեւէ բան անելու փորձերը կարող են արվել տարբեր մարդկանց կողմից եւ ունենալ տարբեր արտահայտություններ: Դրանք գուցե հիացմունքի արժանի չեն, բայց, մյուս կողմից, պետք չէ դրանց մոտենալ նախապաշարված, չարացած «աբիժնիկի» կեցվածքով:

Մենք բոլորս պետք է փորձենք սահմանափակել մեր «էգոն» եւ լինենք փոքր-ինչ ավելի բարյացակամ։ Դա ամենեւին չի նշանակում, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն, անպայման, կհաջողի կամ՝ որ այդ կառավարության անդամները չեն հասցրել սխալ բան անել։ Հիացմունք, կրկնեմ, չկա եւ չպիտի լինի։ Բայց երբեմն արժե մարդկանց մի փոքր քաջալերել։ Երբ 22 տարի առաջ Վանո Սիրադեղյանն ինձ առաջարկում էր թերթի խմբագիր դառնալ, իմ առաջին ռեակցիան շատ բնական էր՝ ես ընդունակ չեմ թերթ խմբագրել, ինչին Վանոն պատասխանեց՝ ես ավելի լավ գիտեմ, թե ով ինչի է ընդունակ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ