Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Շան կեր, զուգարանի թուղթ, կոկորդի բժիշկ մոմ. Անդրանիկի փողոցում տեղակայված դեղատներից մեկի վաճառասեղանին փակցված են հաճախորդների զավեշտալի պահանջները։

«Բարեւ Ձեզ, ինձ մի հատ բթի Ստալին կտա՞ք», «Բարեւ Ձեզ, 911– ի бродяга կտա՞ք», «Հավերիս համար Վիագրա կտա՞ք, էս 6 ամիս Է՝ չեն ածում, ասել են՝ Վիագրա տամ», այսպես վաճառողուհին գրի Է առել, թե ինչ հարցով են երբեմն մարդիկ դիմում իրեն՝ այդպիսով զգուշացնելով ներս մտնողին, որ «Սալին» դեղի փոխարեն Ստալին չեն ուզում, հավերի ձու ածելու համար «Վիագրան» պիտանի չի, իսկ 911-ի Бадяга Է լինում սովորաբար։

Անվստահությունն այնքան է մեծացել, որ դեղատան աշխատողից պահանջում են հղիության թեստը փորձել, տեսնել աշխատում Է, նոր տալ, բողոքում են, որ ձողիկը դնում են բերանում, անմիջապես հալում է, չեն հասցնոմ բժշկի ասած ցուցումները կատարել եւ ուզում են ամենաանհավանական տնտեսական, կենցաղային ապրանքները, որոնք կապ չունեն դեղատան եւ բժշկության հետ առհասարակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ