Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի հարցը կրկին սրվել է. նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ծրագրել է նոյեմբերի 25-ին ավագանու նիստ հրավիրել ու երեկվանից կատաղի «աշխատանք» է տանում ընդդիմադիր ավագանիների հետ, որպեսզի համոզի ներկայանալ ու քվորում ապահովել, որ ինքն էլ դառնա փաստացի քաղաքապետ։

Խոսակցություն կա, որ Ասլանյանին կուսակցությունից ուլտիմատում են ներկայացրել՝ կամ ապահովում է քվորումը, կամ հրաժարական է տալիս։ Սակայն ընդդիմադիրները դեռեւս դիմադրում են։

Հիշեցնենք, որ ավագանու անդրանիկ նիստը տապալել են շաբաթներ առաջ՝ միասնաբար բոյկոտելով այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ