Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Նոյեմբեր 12
Տեսնել լրահոսը

«Մենք շատ լավ գիտենք, թե Ադրբեջանն այս տարի ինչքան գումարի եւ ինչ ռազմատեխնիկա է ձեռք բերել։ Բայց դա մետաղի ջարդոն է իրենց համար։ Այդ տեխնիկան աշխատացնող է պետք, իսկ իրենց հույսը վարձու զինվորներն են։ Ու այս պարագայում Ալիեւը թող համարձակվի խփել Ստեփանակերտին. կտեսնի, թե Բաքվի կապույտ երկնքից ինչեր կթափվեն իր խաղաղ բնակչության գլխին, ու թե այդ բնակչությունն ինչ օրը կդնի իրեն։ Մենք այդ հնարավորությունն ունենք»,-«Առավոտին» տված հարցազրույցում ասել է արցախյան ազատամարտի աոաջին հրամանատարներից Միքայել Ապրեսյանը։

Թերթի հարցին՝ Մարտակերտում օրերս տեղի ունեցած միջադեպի առիթով Հայաստանի բարձրաստիճան զինվորականների արձագանqը, այդ թվում նաեւ նախագահինը, համարո՞ւմ եք համարժեք՝ ազատամարտիկը պատասխանել է. «Քաղաքական տեսանկյունից՝ այո։ Բայց, համենայնդեպս, իմ տպավորությամբ, մեր «քաղաքական էլիտան»՝ ե՛ւ նախագահը, ե՛ւ խորհրդարանը, եւ օլիգարխները վախեցած են։ Նրանց Հայաստանի ղեկավարություն չեմ կարող անվանել, որովհետեւ դեմքներին նայում ես՝ դեմք չկա, լրիվ ստամոքս է։ Ուստի ես հարկ եմ համարում զգուշացնել՝ եթե իրենց վախկոտության պատճառով ավելի վատ բաներ կատարվեն՝ ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Սերժ Սարգսյանի, խորհրդարանի, կառավարության, օլիգարխների վրա։ Ավելին, իրենք պատասխան են տալու։ Իրենց վարքագծով իրենք հրահրում են պատերազմ։

Մյուս հարցին՝ «Դեռ հավատո՞ւմ եք նրանց խոհեմությանը», թերթի զրուցակիցը պատասխանել է. «Չեմ հավատում, բայց հույսն էլ չեմ կորցնում։ Եթե ոչ՝ ուրեմն նախագահը ստիպված է լինելու իր օլիգարխների զորքերը, որոնք լավ զինված են, տանել ճակատ։ Տեսնենք՝ կկռվե՞ն, թե՞ ոչ»։ «Եթե նախագահի հետ հանդիպումը չկայանա, եւ ձեր առաջարկները կրկին անտեսվեն՝ ո՞րն է լինելու հաջորդ քայլը»՝ թերթի այս հարցին էլ Միքայել Ապրեսյանն արձագանքել է. «Մենք հազարներ չենք, բայց այն տղաները, ովքեր հաղթեցին պատերազմում, իսկապես կռվեցին, մեզ հետ են։ Այն տղաները, ովքեր իսկապես կռվեցին եւ դեռ կկռվեն, պետք է համախմբվեն կամ մեզ հետ, կամ այլոց՝ ովքեր կպահպանեն մեր սահմանները եւ հայրենիքը։ Դա վերաբերում է ե՛ւ Սփյուռքին, ե՛ւ Արցախին, ե՛ւ Ջավախքին՝ համա՛յն հայությանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Partner news