Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակի հարսանիքն է: Խնջույքը տեղի կունենա «Ֆլորենս» ռեստորանում, հրավիրված է ողջ քաղաքական էլիտան՝ գործադիր, օրենսդիր, ուժային կառույցների ղեկավարներ, գործընկերներ:

ՀՀԿ-ականների համար հետհամագումարյան հարսանիքը ռելաքսի միջոց կլինի: Խնջույքը հետաքրքիր է նաեւ իրավապահ համակարգի նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման իմաստով՝ «ոխերիմ բարեկամները» մի սեղանի շուրջ են հավաքվելու:

Ըստ ամենայնի՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրավիրվածների մեջ չի լինի, պաշտոնանկությունից հետո նա լրիվ հայտնվել է լուսանցքում:

Նշենք, որ Աղվան Հովսեփյանը երեք որդի ունի, կրտսերը՝ Արմենը, ԿԲ-ում է աշխատում, Գարեգին Նուշիկյանի դստեր հետ է ամուսնացած: Ավագ որդին՝ Նարեկը, ԱԱԾ-ում քննիչ է: Իսկ ամուսնացող որդին՝ Միսակը, ատամնաբույժ է, ավարտել է Երեւանի բժշկական համալսարանը, հետո Գերմանիայի Մայնց քաղաքում՝ կլինօրդինատուրան, ունի ատամնաբուժական կլինիկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ