Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ խաղաղապահ զորքերի նախկին ծառայող, մեկ տարի չորս ամիս անազատության մեջ գտնվող Դավիթ Հակոբյանին Սերժ Սարգսյանը ներում է շնորհել:

2012թ.-ին խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում, նրան տեղափոխել են «Մուրացան» հոսպիտալ, վիրահատել են, ինչն անհաջող է անցել: 2-րդ անգամ վիրահատելուց հետո երիտասարդն ընկել է կոմայի մեջ: Երբ 10 օր անց արթնացել է, ձախ կողմը պարալիզացված է եղել: Պաշտոնապես ասվել է, թե երիտասարդն ինսուլտ է ստացել, սակայն հոսպիտալից դուրս գործունեություն ծավալող մասնագետները հայտնել են, թե նյարդերն են վնասվել վիրահատության ժամանակ:

ՊՆ-ում էլ տարիներ շարունակ հորդորել են չբողոքել բժշկի դեմ՝ խոստանալով բուժում արտերկրում, սակայն խաբել են: Դավիթ Հակոբյանն էլ 2015թ. հուլիսի 21-ին՝ ժամը 10:53-ին, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի իր տանից, իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է 1-02 հեռախոսահամարին եւ սուտ հաղորդում տվել այն մասին, թե իբր ՀՀ պաշտպանության նախարարությունում` Սեյրան Օհանյանի «կաբինետում ռումբ կա տեղադրված»:

Այս զանգից հետո առաջին կարգի հաշմանդամ Դավիթ Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ (ՔՕ 259 հոդված) ու դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման: Սեյրան Օհանյանի հեռանալուց եւ Վիգեն Սարգսյանի ՊՆ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը ներում է շնորհել երիտասարդին՝ 2 ամիս շուտ ազատ արձակելով նրան: Հուսանք՝ նաեւ կբուժվի պետության միջոցներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ