Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները հայտնում են, որ երեկ առավոտյան Երեւան-Մոսկվա ավիաչվերթից առաջ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել. բավական անախորժ վիճակում է հայտնվել նույն չվերթով (VIP սրահով) Մոսկվա մեկնող ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը:

Սահմանադրական դատարանի դատավորը որոշել է Մոսկվա մեկնել, պատկերավոր ասած, ոչ միայնակ: Բանն այն է, որ զննման ժամանակ նրա մոտ հայտնաբերել են ատրճանակի լիցքավորված փամփշտակալ: Դեպքի վայր են ժամանել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները եւ այլ իրավապահներ: Հատկանշական է, որ ՍԴ անդամն ունի դիվանագիտական անձնագիր եւ շատ է զարմացել, որ իրեն զննել են:

Նրա մոտից առգրավել են փամփշտակալը, որից հետո դեռեւս չպարզված հանգամանքներում հնարավոր է դարձել միջադեպը հարթել եւ բարձր դատարանի անդամին թույլատրել են մուտք գործել ինքնաթիռ: ՍԴ մամուլի ծառայությունից չկարողացան մեկնաբանել այս տեղեկությունը՝ նշելով, որ տեղում չեն եղել եւ չեն կարող հստակ ինֆորմացիա տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ