Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ տեւական ժամանակ է մամուլը քննարկում է ՀՀԿ-ին անդամագրված 7000 հոգու մասին, սակայն, «Ժամանակ»-ի տեղեկություններով մինչ օրս չի հաջողվել հավաքել 7000 մարդու:

Գազալցակայանների աշխատակիցներից միայն 2,5 հազար դիմում է հնարավոր եղել հավաքել: Հրապարակված թիվը լրացնելու համար հիմա էլ գազալցակայանների աշխատակիցներից անցել են ՀԷՑ-ին, որի աշխատակիցներին հրահանգվել է ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում գրել:

Կարեն Կարապետյանը դիմել է Սամվել Կարապետյանին, որպեսզի ղեկավար կազմի կողմից ճնշման արդյունքում ստիպեն աշխատակիցներին ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ