Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2016 թվականի երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի ցուցանիշները (2011 թվականից ի վեր ՀՆԱ-ի հաշվարկը ներկայացվում է եռամսյակը մեկ)։ Այն, մեղմ ասած, բավականին մտահոգիչ է. նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ՝ ՀՆԱ-ն նվազել է 2.6%-ով։ Այլ կերպ ասած, եռամսյակային կտրվածքով արձանագրվել է տնտեսական անկում։  Չորրորդ եռամսյակի եւ 2016-ի տարեկան ՀՆԱ-ի ցուցանիշները կհրապարակվեն արդեն 2017 թվականի հունվարին։ Սակայն դատելով հոկտեմբեր ամսվա անկումային ցուցանիշներից (տնտեսական ակտիվությունը նվազել էր մոտ 8%-ով), հավանականությունը շատ մեծ է, որ չորրորդ եռամսյակում նույնպես կարձանագրվի ՀՆԱ-ի կրճատում։ Իսկ երկու եռամսյակ անընդմեջ տնտեսական անկումը տնտեսագիտության մեջ կոչվում է ռեցեսիա (լատիներեն recessus` նահանջ բառից):

Մի խոսքով, Հայաստանի տնտեսությունը մտնում է ռեցեսիայի փուլ, որը կարող է շարունակվել նաեւ 2017-ի առաջին կիսամյակում։  Մի կարեւոր դետալ եւս. 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով՝  Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կազմում է ընդամենը 0.4-0.5%։ Եվ եթե չորրորդ եռամսյակում տնտեսությունը շարունակի նույն տեմպը, ապա տարեվերջին կարձանագրվի գրեթե զրոյական աճ կամ տնտեսական անկում՝ կանխատեսվող 2.2% աճի փոխարեն։

Հիշեցնենք սակայն, որ նախորդ կառավարության օրոք ոչ ոք ռեցեսիա չէր կանխատեսում։ Ավելին, տարեսկզբին անգամ խոսվում էր, որ կարող է գրանցվել կանխատեսվածից բարձր աճ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ