Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «ՍԱՍ» ընկերության հիմնադիր Արտակ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի, եկամուտների հայտարարագիրը: Արտակ Սարգսյանը 2015 թվականին անշարժ գույք ոչ գնել է, ոչ էլ վաճառել: 45 միլիոն դրամով վաճառել է իր 5 մեքենաներից 1-ը՝ Range Rover-ը:

Հարկային տարվա սկզբում նա ունեցել է 1 միլիարդ 129 միլիոն դրամ եւ 127 հազար դոլար, որոնք տարվա վերջում դարձել են 1 միլիարդ 75 միլիոն դրամ եւ 125 հազար դոլար: Նախորդ տարի պատգամավորը 3 միլիոն դրամ եկամուտ է ստացել աշխատավարձից, 1 միլիոն դրամ՝ վարձակալությամբ տրամադրած տարածքի վճարից, 45 միլիոն դրամ (մոտ 93 հազար ԱՄՆ դոլար) գույք օտարելուց եւ 1 միլիոն դրամ էլ՝ ստացած փոխառությունից:

Արտակ Սարգսյանի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա ունի 4 բնակարան, 4 մեքենա (Toyota Land Cruiser Prado, Mercedes-Benz S550, Nissan Tiida, Mercedes-Benz S 350), 4 ընկերությունում բաժնեմաս, որոնցից մեկը միայն 412 միլիոն դրամ արժողությամբ:

Պատգամավորի կինը՝ Էվելինա Սարգսյանը, նախորդ տարի 185 հազար դրամ եւ 2.6 հազար եվրո փոխառություն է ստացել: Ոչ մի տեղ չաշխատող Էվելինա Սարգսյանի դրամական միջոցները նախորդ տարի հետեւյալ տեսքն են ունեցել՝ 426 հազար դոլար եւ 2.3 միլիոն դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ