Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանն աննախադեպ ակտիվացել է մարզում, նա մտերիմների շրջանում հայտարարել է, որ նոր վարչապետի նշանակումից հետո գործերը լավացել են, կարողանում է բենզին ներկրել ու պատրաստվում է նորից պատգամավոր դառնալ հարազատ Արագածոտնի մարզից։

Մանուկյանը մեր լրագրողին ասել է, թե կառաջնորդվի այնպես, ինչպես կուսակցությունը կորոշի։ «Միայն իմ ցանկությունը քիչ է»,- ասել է նա։ 2012-ին Արագածոտնի թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն որոշեց պաշտպանել Մնացական Մնացականյանին, դրանից առաջ Մանուկյանն էր այդ տարածքից պատգամավոր դարձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ