Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունների հաջորդ թիրախը մաքսակետերն են: Օրերս Վարդան Հարությունյանը Բավրայի մաքսայինի պետ է նշանակել Երեմ Մարգարյանին: Նա համակարգի հնաբնակներից է, երկար տարիներ աշխատել է բաժնի պետ՝ համակարգման վարչությունում, սրընթաց կարիերայի համար պարտական է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանին:

Հարկայինի մեր աղբյուրը մի ուշագրավ պատմություն հիշեց՝ կապված նորանշանակ պետի հետ: «2010-2011 թվականներն էին, Երեմ Մարգարյանը երկօրյա սեմինար էր կազմակերպել Ալրաղացի Լյովիկի «Ախթամար» հյուրանոցային համալիրում: Սակայն հրահանգվել էր սեփական մեքենաներով չգալ, բոլորը երկու օր պատանդ էին մնալու այդ տարածքում: Հյուրանոց ժամանելուց հետո անակնկալի եկանք՝ տեսնելով, որ սեմինարի մասնակից մոտ 40 բաժնի պետերը պետք է գիշերեն երկու հոգով՝ մեկ մահճակալի վրա:

Սա դուր չէր եկել աշխատակիցներին, իսկ սեմինարի կազմակերպիչը գիշերը բուռն «ջակուզի փարթի» էր կազմակերպել, վերջում էլ մոռացել ջուրը փակել: Արդյունքում ջուրը հոսել էր՝ վնասել հյուրանոցային համալիրի շենքը: Ջակուզիում զվարճացածների հետ հաշվեհարդար տեսնելու համար դեպքի վայր էին ժամանել Ալրաղացի Լյովիկի մարտիկները, բայց ՊԵԿ ղեկավարությունը թույլ չէր տվել նրան կպնել: Դեպքից որոշ ժամանակ հետո էլ առհասարակ հյուրանոցը փակվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ