Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ դեկտեմբերի 23-ին կկայանա «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում կուսակցության ղեկավար կընտրվի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Վերջինս պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելու ժամանակ սերտ կապեր է ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի՝Ոսկեպարի, Բարեկամավանի, Կոթիի հետ:

Ս. Օհանյանը վճարել է սահմանամերձ Բարեկամավանի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի գումարը, համայնքային ճանապարհ կառուցելու համար Ոսկեպար համայնքին դիզելային վառելանյութ է տրամադրել եւ այլն: 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Ոսկեպար համայնքի նախկին ղեկավար Երվանդ Եգանյանը եւ Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանը չնշանակվեցին իրենց համայնքներում խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի լիազոր ներկայացուցիչներ:

Ավելին՝ Գ. Աբազյանը ՏԻՄ ընտրություններից հետո հանձնել է ՀՀԿ իր անդամատոմսը: Սպասվում է, որ Բարեկամավանի եւ Ոսկեպարի նախկին գյուղապետերը կանդամագրվեն Սեյրան Օհանյանի կուսակցությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ