Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խրոխտ, հայրենասեր երլույթներն ու համացանցում «կամուֆլյաժով» նկար տեղադրելը հայրենի պաշտոնյաներին բնորոշ գործելաոճ է: Բայց ցավալին այն է, որ հաճախ բանակից, զինվորի հոգսերից ու պետական անվտանգությունից են խոսում մարդիկ, որոնք պարզապես խուսափել են հայոց բանակում ծառայելուց: Բայց այդ «մանրուքը» չի խանգարել, որպեսզի նրանք բարձր պաշտոններ ստանան պետական համակարգում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ովքեր են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երիտասարդ խորհրդականներից եւ օգնականներից ծառայել բանակում։ Պարզվեց, որ մեծ մասը ամենատարբեր՝ հիմնականում կրթության պատճառաբանությամբ, խուսափել են զինվոր դառնալուց եւ իրենց պարտքը հայրենիքին տալուց։

ՀՀ վարչապետի խորհրդականներ Ալեքսանդր Խաչատուրյանը եւ Արմեն Ավակ Ավակյանը, ինչպես նաեւ վարչապետի օգնական Նարեկ Ադոնցը չեն ծառայել հայոց բանակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ