Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, համաձայն օրենքի, չի կարող լինել ՀՀԿ համամասնական ցուցակում։ Օրենքը պահանջում է, որ պատգամավորի թեկնածուն վերջին 4 տարին հանդիսանա ՀՀ քաղաքացի եւ վերջին 4 տարին մշատապես բնակվի ՀՀ-ում։ Իսկ Կարեն Կարապետյանը վերջին 4 տարիներին բնակվել է Մոսկվա քաղաքում: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարվել է իրավիճակից ելք գտնել։

Առաջիկայում Դավիթ Հարությունյանը տարբեր ձեւաչափերով կսկսի դեմքի լուրջ արտահայտությամբ հասարակությանը բացատրել-համոզել՝ «կռուտիտ» լինել, որ Կարեն Կարապետյանի առաջադրման համար իրավական որեւէ խոչընդոտ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ