Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր երկրում, կարծես, «պաշտոնապես» ընդունված կարգ է, որ զավակներն իրենց ծնողների մասնագիտությունների, նաեւ պաշտոնների ժառանգները դառնան: Վառ օրինակը սեպտեմբերի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լիլիթ Թադեւոսյանի` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում նշանակվելն է: Դատավորը, հիշեցնենք, հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է: 

«Ժողովուրդ» օրաթերթը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալներից տեղեկացավ, որ դատախազի դատավոր դուստրը բավականին պատկառելի ունեցվածքի տեր է: Այսպես՝ նա հայտարարագրել է բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, MITSUBISHI PAJERO 3.0 L մեքենա: Թադեւոսյանին հաջողվել է «հետ գցել» նաեւ 35 միլիոն դրամ:

Դատավորի եկամտի չափը կազմել է ավելի քան 5 միլիոն դրամ: Եկամտի աղբյուրը, ըստ Թադեւոսյանի ներկայացրածի, միայն աշխատավարձն է եղել: Նկատենք, որ նախկինում դատախազությունում աշխատած Թադեւոսյանի ունեցվածքը տարեցտարի հրաշքով աճել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ