Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորք-Մարաշում բացահայտված «հանցախմբի» գործով մոտ 1 տարի առաջ կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բանտից կրկին բաց նամակ է գրել՝ ուղղված Սերժ Սարգսյանին:

Նա նախ հիշեցրել է, որ «1995-ին դու կամավոր քո վրա ես վերցրել արտագաղթի վերահսկման խնդիրը եւ 21 տարում դարձրել ոչ միայն վերահսկելի, այլեւ օգտագործել որպես ձրի քվեներ ընտրություններում: 1,5 մլն մարդ քո խղճի վրա է: Դատարկել ու ավերել ես 400 գյուղ եւ 21 քաղաք (հավաքականորեն): Հերիք է, Սե՛րժ»,- գրել է Շիրխանյանը: Նա իրավիճակից դուրս գալու 3 ելք է առաջարկել ՀՀԿ առաջնորդին. «Ափսոս՝ չես համաձայնի գալ իմ զնդանը: Այդ դեպքում ստիպված կլինես ընտրել հետեւյալ 3 ճանապարհներից մեկը՝

1. կալանավորում ես հանրության կողմից բազում հանցագործություններում մեղադրվող մերձավորներիդ, նախորդ 2 վարչապետերին, եւ ինչ-որ ժամանակով շարունակում «աշխատել»,

2. հավաքում ես բոլորին եւ արտագաղթում,

3. շարունակում ես սեւ գործդ եւ սրտատրոփ սպասում հաջորդ զինյալ խմբին, որ կհաջողի: Ընտրությունը քոնն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ