Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլը պաշտոնապես դեռ չի սկսվել, սակայն մանդատի ախորժակ ունեցողները սահուն քայլերով աննշմար սկսել են իրենց քարոզարշավը: Բնականաբար, դա արտահայտվում է զանազան բարեգործական միջոցառումներով, ամանորյա «չարազային» ծանրոցներ բաժանելով:

Կոտայքի մարզեի Չարենցավան քաղաքը եւս բացառություն չէ: Արի ու տես, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին՝ Վահան Հարությունյանը, «Իրավունքի» տեղեկություններով՝ պատգամավոր դառնալու ախորժակ ունի: Վերջինս օրեր առաջ սոցիալապես  անապահովներին, ժողովրդական խոսքով ասած, եղ ու բրինձ էր բաժանել, իսկ մանկապարտեզների երեխաներին՝ ամանորյա տոպրակներ: Սրան զուգահեռ, առայժմ օնլայն տիրույթում մեկումեջ ծի-ծիկ է անում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որը ՀՀԿ համագումարում «Իրավունքի» հետ զրույցում չէր հերքել պատգամավոր դառնալու մասին լուրերը:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում եւս նախընտրական մթնոլորտը հանգիստ չէ: Իշխանությունը որոշել է «զոհաբերել» մեծամասնականով ընտրված ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանին՝ հանուն Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդու՝ Դավիթ Մանուկյանի, որը Գագիկ Ծառուկյանի փեսան է: «Իրավունքը» գրել էր, որ դեսպանի որդին ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր կդառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ