Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ համագործակցությունը դադարի: Բանն այն է, որ Ստեփան Դեմիրճյանը բանակցում է միանգամից երեք դաշինքներում անցողիկ տեղի համար:

Ստեփան Դեմիրճյանը հնարավոր է համարում նոր խորհրդարանում հայտնվել Վիկտոր Դալլաքյանի, Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի կամ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ապագա դաշինքի հետ: Վերջնական որոշում դեռեւս չկա, բայց ամենայն հավանականությամբ, Ստեփան Դեմիրճյանին պատրաստ են ընդունել միայն Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն»-ում:

Հիշեցնենք, որ դեռ 2003 թ. Վիկտոր Դալլաքյանը սերտ համագործակցում էր այն ժամանակ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հետ, ապա դարձավ նրա գլխավորած «Արդարություն» դաշինքի քարտուղարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ