Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Նոնա Սահակյանը՝ Բակո Սահակյանի եղբոր դուստրը, մեր տեղեկություններով, շուտով տեղը զիջելու է նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանին, որ վերջինիս տեղը զբաղեցնի վարչության նախկին պետ, ՀՅԴ-ական Արտակ Աղբալյանը։

Բանն այն է, որ Աղբալյանին ժամանակին ազատել է Արմեն Աշոտյանը՝ ըստ իրազեկների, բավականին անարդարացիորեն։ Լեւոն Մկրտչյանը նրան նախ խորհրդական նշանակեց, այժմ էլ միանգամից 2 խնդիր է լուծում․ ՀՅԴ-ին՝ ռեւերանս, ՀՀԿ-ին՝ ապտակ ուղղելով։ Ի դեպ, ժամանակին Աղբալյանը քննադատել էր համակարգի կուսակցականացումը, ասելով․ «Մեզ ֆեյսբուքիստ նախարար պետք չէ: Չակերտավոր սիրելի իշխանության ներկայացուցիչներ, իշխանությունը ցմահ ու ժառանգական չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ