Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրիկ Խաչատրյանի դիրքերի սասանումը ոգեւորություն է առաջացրել մրցակից թիմերի ճամբարներում։ Ամենազոր Լիսկայի չեզոքացումը շատերի առջեւ է դռներ բացել: Կուսակցություններից ՀՅԴ-ն է Սյունիքում բավականին ակտիվ, ԲՀԿ-ն նույնպես չի զիջում:

ՀՅԴ-ի ֆավորիտներից մեկը նախկին պատգամավոր, արցախյան ազատամարտին մասնակցած Գագիկ Գեւորգյանն է: Խորհրդարանական վերջին ընտրությանը նա հանգրվանել էր ՀՅԴ համամասնական ցուցակի 12-րդ հորիզոնականում։ Դաշնակցության ռեյտինգային ցուցակում կլինի նաեւ Արտուր Աթայանը՝ Կապանի նախկին քաղաքապետը:

ԲՀԿ-ական ցուցակում տեղ կգրավեն, բնականաբար, սյունեցի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը։ Խոսակցություններ կան նաեւ Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ