Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին ընդառաջ երեկ հայտարարվեց եւս մեկ դաշինքի մասին։ Դաշինք, որում ներգրավված են Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետությունը» եւ Արամ Գ. Սարգսյանի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը։ 

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում այս դաշինքին կմիանա նաեւ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը (Նուռ), որից հետո այս խումբը կմիանա Սեյրան Օհանյանին, իսկի վերջում արդեն, ըստ ամենայնի, նրանք կհայտարարեն Գագիկ Ծառուկյանին միանալու մտադրության մասին։ Թե որը կլինի Գագիկ Ծառուկյանի որոշումը՝ ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ